Մատչելիության հղումներ

Գարիկ Ավագյանը նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Գարիկ Ավագյանին Սնանկության դատարանի նախագահ նշանակելու մասին՝ երեք տարի ժամկետով:

Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Դավիթ Սերոբյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Նշանակումները կատարելիս Արմեն Սարգսյանը հիմք է ընդունել Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունը:

Հրամանագրերի տեքստերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG