Մատչելիության հղումներ

Նոր բախումներ Փարիզի կենտրոնում


Ֆրանսիա - Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ Փարիզում, 24-ը նոյեմբերի, 2018թ.
Ֆրանսիա - Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ Փարիզում, 24-ը նոյեմբերի, 2018թ.

Ֆրանսիական ոստիկանությունը այսօր առավոտյան արցունքաբեր գազ է կիրառել Փարիզի կենտրոնում` Հաղթական կամարի հարևանությամբ հավաքված ցուցարարների դեմ: Ոստիկանությունն այդպիսով փորձել է կանխել ցուցարարների` դեպի Ֆրանսիայի նախագահի նստավայրը հանդիսացող Ելիսեյան պալատ շարժվելու մտադրությունը:

Ցույցերի մասնակիցները բողոքում են նախագահ Էմանյուել Մակրոնի նախաձեռնած հարկային բարեփոխումների դեմ, որոնց արդյունքում զգալիորեն աճել է դիզելային վառելիքի գինը:

Վաղ առավոտյան Փարիզի կենտրոնում տեղակայված ոստիկանների հետ հանդիպել էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները` գործադիր իշխանության անվերապահ աջակցությունը հայտնելով իրավապահներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG