Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում զանգվածային ցույցերի ժամանակ մեկ մարդ է զոհվել, հարյուրավոր տուժածներ կան


Ֆրանսիայում տեղի ունեցած զանգվածային ցույցերի ժամանակ մեկ կին է զոհվել: Նա ընկել է մեքենայի տակ: Մոտավորապես 400 տուժածներ կան, որոնցից 28-ը ոստիկաններ են ու հրշեջներ: 228 մարդ բերման է ենթարկվել, նրանցից 157-ը ձերբակալվել է:

Ցուցարարները դուրս են եկել փողոցներ բողոքելով վառելիքի հարկերը բարձրացնելու կառավարության որոշման դեմ, ինչը կարող է հանգեցնել բենզինի ու դիզվառելիքի գների թանկացման: Լույսն անդրադարձնող դեղին ժիլետներ հագած նրանք արգելափակել են ճանապարհներ ու բենզակայաններ:

Ներքին գործերի նախարարության տվյալներով երկրով մեկ բողոքի ակցիներին մասնակցել է ավելի քան 280 հազար մարդ: Նոյեմբերի 17-ի երեկոյան ցուցարարների մի խումբ փորձել է մոտենալ նախագահական նստավայրին, սակայն ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:

Ֆրանսիայի կառավարությունը որոշել է 2019 թվականից բարձրացնել բենզինի ու դիզելային վառելիքի հարկերը` հայտարարելով որ դա անհրաժեշտ է օդի աղտոտվածության դեմ պայքարելու համար և մտադիր չէ հետքայլ կատարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG