Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհենը խոստովանել է, որ ստել է ռուս պաշտոնյաների հետ իր քննարկումների ժամկետների և տևողության մասին՝ կապված Մոսկվայում «Թրամփ Թաուեր» կառուցելու Թրամփի ծրագրերի հետ։ Այս խոստովանությունը նա արել է Նյու Յորքի Մանհեթենի դատարանում։
Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ 2017 թվականի օգոստոսին Քոհենը կեղծ ցուցմունք է տվել Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովներին, որոնք ուսումնասիրում են 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում ռուսական հնարավոր միջամտությունը: