Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 08:30-ի դրությամբ Հայաստանում ճանապարհները հիմնականում անցանելի են:
Ըստ հաղորդագրության, Դիլիջանի ոլորաններում և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղում է ձյուն, իսկ Կապան և Գորիս քաղաքներում տեղ-տեղ մառախուղ է:
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: