Մատչելիության հղումներ

Բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով՝ Զուրաբիշվիլին ընտրվել է Վրաստանի նախագահ


Վրաստան - Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է իր աջակիցների հետ, Թբիլիսի, 28-ը նոյեմբերի, 2018թ․
Վրաստան - Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է իր աջակիցների հետ, Թբիլիսի, 28-ը նոյեմբերի, 2018թ․

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է իշխանության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքները: Զուրաբիշվիլին ստացել է ընտրողների ձայների 59․52 տոկոսը, ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 40․48 տոկոսը: Թվերով արտահայտած՝ Զուրաբիշվիլիի օգտին քվեարկել է մեկ միլիոն 147 հազար 627 մարդ, Վաշաձեի օգտին՝ 780 հազար 633 ընտրող:

Ընդդիմությունը այսօր երեկոյան հանդիպելու է իր աջակիցների հետ՝ ներկայացնելու ապագա պլանները:

Վրաստանի նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 16-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG