Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի, 48-րդ լիագումար, իրավական հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի, քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը և Կորյուն Նահապետյանը, կմասնակցի նաև «Պատերազմի ընթացքում որոշ պայթուցիկ ռումբեր կիրառելու արգելքի մասին Սանկտ Պետերբուրգի հռչակագրի 150-ամյակը. նոր համատեքստեր, նախկին նշանակություն» խորագրով միջազգային համաժողովին և տնտեսական անվտանգության խնդրիներին վերաբերող միջազգային գիտագործնական համաժողովին: