Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ առաջիկայում Ռուսաստանի նախագահը կմեկնաբանի Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը:
«Թերագնահատել այդօրինակ սադրանքը ճիշտ չէր լինի: Առաջիկա օրերին նախագահը կներկայացնի իր տեսակետը»,- հայտարարել է Պեսկովը:
Նրա փոխանցմամբ՝ Կերչի միջադեպի հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Պետրո Պորոշենկոյի անմիջական բանակցությունների կարիք չկա:
«Ըստ էության, իրավիճակը հանդարտեցնելու անհրաժեշտություն չկա, հանդարտեցումը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին, երբ մեր սահմանապահները «հանդարտեցրել» են սահմանախախտներին»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակն այդ մեկնաբանությամբ արձագանքել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարությանը միջադեպի կարգավորման նպատակով նախագահներ Պուտինի և Պորոշենկոյի բանակցությունների անհրաժեշտության մասին: