Նոյեմբերի 24-26-ը Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարների և բարերարների հետ:
Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ռուսաստանաբնակ հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արցախի զարգացման և շենացման գործին, հույս հայտնելով, որ համագործակցության բարձր դինամիկան կպահպանվի նաև ապագայում: