Մատչելիության հղումներ

Սատկել է Երևանի կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկը


Լուսանկարը՝ Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից

Երևանի կենդանաբանական այգու երկու կոկորդիլոսներից մեկին այսօր առավոտյան գտել են սատկած։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Կենդանաբանական այգու լրատվության բաժնից։

Թե ո՞րն է կենդանու անկման պատճառը, դեռևս պարզ չէ։

«Առավոտյան աշխատակիցը կենդանուն սատկած է գտել, իսկ թե ո՞րն է կենդանու անկման պատճառը, կհայտնենք դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու խոսնակ Ռուբեն Աբրահամյանը։

Օրեր առաջ էլ գրանցվել էր Կենդանաբանական այգու միակ զեբրի անկումը։ Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հայտարարել էր, որ դիտավորությամբ տեղի է ունեցել զեբրի թունավորում։ Լաբորատոր հետազոտության տվյալներով, զեբրը սատկել էր մկնդեղով թունավորվելու հետևանքով:

Ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել Կենդանաբանական այգու միակ զեբրի անկման դեպքի առթիվ։ Գործը հարուցվել է ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG