Մատչելիության հղումներ

Ուկրաինայի խորհրդարանն այսօր կքննարկի ռազմական դրություն հայտարարելու հարցը

Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքը Կիևում, արխիվ
Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքը Կիևում, արխիվ

Գերագույն ռադան այսօր կքննարկի Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի` անցած գիշեր ընդունված որոշումը, որով առաջարկվում է երկրի ողջ տարածքում ռազմական դրություն հայտարարել:

Ուկրաինացի ուժայինները նման կոչով հանդես եկան Ղրիմի ափամերձ գոտում կիրակի օրը տեղի ունեցած ծովային ընդհարումից հետո:

«Ռազմական դրության նպատակը Ուկրաինայի պաշտպանունակության մակարդակի բարձրացումն է», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

Ուկրաինական աղբյուրների տեղեկություններով՝ երկրի Զինված ուժերն ու Անվտանգության ծառայության ամբողջ անձնակազմը արդեն իսկ բերվել են մարտական պատրաստության վիճակի:

Կիրակի օրը Սև ծովում, Կերչի նեղուցում Ռուսաստանի ուժերը հարձակվել են ուկրաինական երեք ռազմական նավերի վրա: Ուկրաինական կողմը հայտարարում է, որ ռուսական ուժերը կրակ են բացել, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել:

XS
SM
MD
LG