Կիրակի օրը Իրանում՝ Իրաքի հետ սահմանին տեղի ունեցած 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 548 մարդ է վիրավորվել, զոհեր չկան: Այս մասին IRNA լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի փրկարարական ծառայության ղեկավար Մորթեզա Սալիմին:
Նույն՝ Քերմանշահ նահանգում մեկ տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 600 մարդ է զոհվել, 900 մարդ վիրավորվել էր։