Մատչելիության հղումներ

Իրանի և Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասավ 437-ի


Իրան - Երկրաշարժի գոտում որոնողա-փրկարարական աշխատանքներ են իրականացվում, Քերմանշահ նահանգ, 13-ը նոյեմբերի, 2017թ․
Իրան - Երկրաշարժի գոտում որոնողա-փրկարարական աշխատանքներ են իրականացվում, Քերմանշահ նահանգ, 13-ը նոյեմբերի, 2017թ․

Իրանի և Իրաքի սահմանին կիրակի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասավ 437-ի։

Փրկարարները և քաղաքացիական անձինք որոնողական աշխատանքներ են կատարում։ Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտարարում է 430 զոհի և 7 հազար 156 վիրավորի մասին։ Իրաքյան կողմն էլ հայտնում է 7 զոհի և 530 վիրավորի մասին։

Տեղի բնակիչները «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ ջրի, պարենի և մանկական սննդի կարիք ունեն։

Ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Իրանի նախագահին ցավակցական հեռագրեր են հղել Հայաստանի նախագահը և Ամենայն Հայոց կաթողիկոսը, ԻԻՀ փոխնախագահին՝ ՀՀ վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG