Մատչելիության հղումներ

Ըստ սիրիական լրատվամիջոցների, Հալեպում քիմական հարձակման հետևանքով 107 մարդ է տուժել


Տուժածները բուժում են ստանում հիվանդանոցում, Հալեպ, 24-ը նոյեմբերի, 2018թ․
Տուժածները բուժում են ստանում հիվանդանոցում, Հալեպ, 24-ը նոյեմբերի, 2018թ․

Սիրիական և միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, շաբաթ օրը Հալեպում քիմական հարձակման հետևանքով 107 մարդ է տուժել, այդ թվում՝ կանայք և երեխաներ, նրանց մոտ շնչառական և տեսողական տարբեր աստիճանի խնդիրներ են նկատվել:

Ենթադրվում է, որ հարձակումը տեղի է ունեցել քլոր գազի կիրառմամբ:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմը պնդում է, որ քիմիական հարձակման հետևում կանգնած է զինված ընդդիմությունը, զինված խմբավորումներն իրենց հերթին սիրիական բանակին են մեղադրում:

Սիրիայի իշխանությունների դաշնակից Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Հալեպ են ուղարկել ռուսաստանցի փորձագետների խումբ` տեղում ուսումնասիրելու իրավիճակը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական պատերազմի ընթացքում քիմիական զենք է կիրառվել առնվազն 30 անգամ: Այս տարվա ապրիլին Դումա քաղաքում ավելի քան 40 մարդ է մահացել՝ քլոր գազի օգտագործման հետևանքով:

Քիմիական զենքի կիրառման մեջ ՄԱԿ-ը մեղադրում է թե՛ սիրիական կառավարությանը, թե՛ զինված խմբավորումներին:

Վերջին մի քանի օրվա ընթացքում Սիրիայում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է: Չնայած շուրջ մեկ ամիս առաջ Իդլիբում ապառազմականացման գոտիների ստեղծման շուրջ համաձայնությանը, սիրիական բանակի նախաձեռնած զինված գործողությունների արդյունքում այստեղ առնվազն 9 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG