Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը քննադատում է Դամասկոսին, Մոսկվային և Թեհրանին


Արևելյան Գուտա, 25-ը փետրվարի, 2018 թ․

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է, որ Դամասկոսի արվարձանում ռազմական գործողություններն ու սպանությունները շարունակվում են, չնայած Ռուսաստանի հավաստիացումներին, թե պատրաստվում են Արևելյան Գուտայում մարդասիրական նպատակներով հրադադար հաստատել:

«Սիրիական ռեժիմն ու նրա ռուսաստանյան և իրանական օգնականները շարունակում են հարձակումները Արևելյան Գուտայում՝ չնայած հրադադարի ռեժիմին, որը սահմանվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոչով»,- փետրվարի 26-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթը:

«Ռեժիմը պնդում է, թե պատերազմում է ահաբեկիչների հետ, փոխարենն օդային, հրետանային, հրթիռային հարձակումներով ահաբեկում է հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների: Ռեժիմի կողմից որպես զենք քլոր գազի օգտագործումն ավելի է մեծացրել քաղաքացիական բնակչության տառապանքները»,- հավելել է պետքարտուղարության մամլո խոսնակը:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախօրեին ասել է, որ Պուտինը «մարդասիրական դադար» է հայտարարել Արևելյան Գուտայում, որը պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 27-ին: Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև էր ընդունել, պահանջելով անհապաղ հրադադար սահմանել Սիրիայում, որը պետք է տևի մեկ ամիս՝ հումանիտար օգնություն հասցնելու և վիրավորներին տարհանելու հնարավորության համար:

Բանաձևը հաջորդել է Արևելյան Գուտայում օրեր տևած ռմբակոծություններին, որոնց հետևանքով, ըստ իրավապաշտպանների, ավելի քան 500 մարդ է զոհվել: Օդային հարձակումներին մասնակցում է ռուսական օդուժը, որն աջակցում է սիրիական կառավարական ուժերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG