Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ. ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 24-ի ցերեկը Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում նոյեմբերի 24-ի ցերեկը սպասվում է անձրև, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG