Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարվում է հստակեցնել, թե արդյոք հրաժարական կներկայացնի՝ եթե Բրեքզիթի շուրջ նախնական պայմանավորվածությունները մերժվեն բրիտանական խորհրդարանի կողմից:
«Կարող եմ միայն ասել, որ ներկայացված նախագիծը լավագույնն է, որ մեզ կարող է առաջարկել Եվրամիությունը: Եթե մենք մերժենք այն, ավելի լավ առաջարկներ մեզ չեն արվի», - ասել է Մեյը: