«Սահմանադրության փոփոխությունը, որով անդամակցությունը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին կամրագրվի որպես պետության ռազմավարական գլխավոր նպատակ, հստակ ուղերձ կհանդիսանա Մոսկվայի համար», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Գերագույն ռադայում ելույթի ժամանակ:
«Երկրի հիմնական օրենքում տեղ գտած այդ դրույթները պետք է ցույց տան Մոսկվային, որ Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանցից տարանջատվում են անդառնալիորեն և ամբողջապես», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը: