Մատչելիության հղումներ

Պորոշենկո․ Սահմանադրության փոփոխությունը հզոր ուղերձ կլինի Ռուսաստանին


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում խորհրդարանում, Կիև, 22-ը նոյեմբերի, 2018թ․
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում խորհրդարանում, Կիև, 22-ը նոյեմբերի, 2018թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ երկրի Սահմանադրության փոփոխությունը՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելու Կիևի նպատակը ամրագրելու համար, հզոր «ուղերձ» կլինի Ռուսաստանին առ այն, որ «մենք ամբողջովին և անդառնալիորեն բաժանվում ենք»:

Երեկ Ուկրաինայի խորհրդարանում դիմելով պատգամավորներին, Պորոշենկոն ասել է, որ «լինելով ագրեսոր պետություն»՝ Ռուսաստանը հնարավորություն չունի արգելափակելու Ուկրաինայի անդամակցությունը երկու արևմտյան կազմակերպություններին:

Մոսկվայի և Կիևի միջև հարաբերությունները վատթարացել են 2014 թվականի մարտին Ռուսաստանի կողմից Ղրիմի թերակղզու բռնակցումից հետո, իսկ դրանից հետո Ռուսաստանը նաև սկսել է աջակցել Ուկրաինայի արևելքի անջատողականներին։ Այս հակամարտության հետևանքով մինչ օրս ավելի քան 10 հազար 300 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG