Կալիֆորնիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 83-ի, ևս 560 մարդ համարվում է անհետ կորած:
Տեղական իշխանությունները նշում են, որ անհետացած մարդկանց մեծամասնությունն, ամենայն հավանականությամբ, ողջ է:
Կալիֆորնիայում հրդեհները շարունակվում են ավելի քան երկու շաբաթ: Կրակը ոչնչացրել է շուրջ 14 հազար տուն:
Նախօրեին այդ նահանգի հյուսիսում վերջին մի քանի ամսվա ընթացքում առաջին անձրևն է տեղացել, որի շնորհիվ մի շարք շրջաններում կրակը մարվել է:
ԱՄՆ-ում այս հրդեհներն ամենաավերիչն են վերջին հարյուր տարվա ընթացքում: 1918 թվականին անտառային հրդեհների պատճառով ավելի քան հազար մարդ է մահացել։