Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ընդդիմության առաջնորդ Քերիմլին ազատ է արձակվել


Ադրբեջանի Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլի, արխիվ
Ադրբեջանի Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլի, արխիվ

Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանը այսօր ազատ է արձակել ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին` նախապես, սակայն, նրան մեղավոր ճանաչելով վարչական իրավախախտման` հավաքների կազմակերպման կարգը խախտելու համար և 2 հազար 500 մանաթ տուգանքի դատապարտելով:

Քերիմլին ձերբակալվել էր շաբաթ օրը` իր կողմնակիցների հետ «Շեհիդների ծառուղի» այցելության ընթացքում:

Քերիմլիի հետ բերման ենթարկված Ժողճակատի ակտիվիստներից մի քանիսը դատապարտվել են 20-օրյա կալանքի, հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG