Ադրբեջանական դատարանը այսօր քննում է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի և ընդդիմության ևս 10 ակտիվիստների գործերը: Նրանք բերման են ենթարկվել շաբաթ օրը` «Շեհիդների ծառուղի» կատարած այցելության ժամանակ:
Ադրբեջանական ոստիկանությունը պնդում է, որ Քերիմլին և նրա կողմնակիցները խախտել են հավաքների անցկացման կարգը:
«Թուրան» գործակալության տվյալներով՝ Սաբաիլի շրջանային դատարանը, որտեղ մեկնարկում է Քերիմլիի դատավարությունը, ոստիկանական ուժեղացված հսկողության ներքո է: