Մատչելիության հղումներ

Հայաստանը հավակնում է շարունակելու ՀԱՊԿ-ի նախագահությունը. Ռուսաստանում ՀՀ դեսպան


Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյան, արխիվ
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյան, արխիվ

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը այսօր Նովոսիբիրսկում լրագրողներին ասել է, որ Հայաստանը պատրաստ է նախագահել ՀԱՊԿ-ը և դեկտեմբերի 6-ին նշանակված կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում կառաջարկի իր թեկնածուին:

«ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները որոշել են դեկտեմբերի 6-ի արտահերթ գագաթնաժողովում լուծել այդ հարցը: Սպասենք մինչև դեկտեմբերի 6-ը: Հայաստանն իհարկե թեկնածու է առաջադրել», - ըստ «Ինտերֆաքս»-ի՝ ասել է ՀՀ դեսպանը:

Վարդան Տողանյանը ընդգծել է, որ Հայաստանը հավակնում է շարունակելու իր նախագահությունը այդ կազմակերպությունում:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից։ Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին պաշտոնական Երևանը վաղաժամ ետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG