Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը այցելում է Իտալիա


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Իտալիա:

Հռոմում նախագահ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոյի (Massimo Inguscio) հետ:

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը նշել է, որ մեծապես հետաքրքրված է Արմեն Սարգսյանի կողմից առաջ քաշված համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ, մասնավորապես այդ ռիսկերը կառավարելու նոր, ստեղծարար լուծումների վերաբերյալ նրա պատկերացումներով:

Հանդիպման մասնակիցները խոսել են նաև հայ-իտալական գիտական համագործակցության խորացման, գիտակրթական կապերի ընդլայնման մասին: Նրանք ընդգծել են փոխգործակցության մեծ ներուժը հատկապես բնական գիտությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև կարևորել են հետազոտական փոքր խմբերի փոխանակման ծրագրերը:

Արմեն Սարգսյանը հրավիրել է Մասիմո Ինգուշոյին 2019 թվականի սկզբին այցելել Հայաստան՝ տեղում գործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG