Մատչելիության հղումներ

Պարզվում են 20-ամյա կնոջ մահվան հանգամանքները. ամուսինը ձերբակալվել է. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողություններ՝ 20-ամյա Քրիստինե Իսկանդարյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ըստ կոմիտեի, երիտասարդ կինը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել նոյեմբերի 11-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում, և ի վիճակի չի եղել բացատրություն տալու։

Նոյեմբերի 12-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ տուժածն առանց գիտակցության գալու հիվանդանոցում մահացել է։

«Դեպքի առթիվ ոստիկանությունում նոյեմբերի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը` անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) նույն օրը ստացվել է ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։ Քննիչն այն վարույթ է ընդունել և ձեռնարկել անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ՝ կնոջ՝ մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ նա բռնության է ենթարկվել տանը՝ ամուսնու կողմից։ Հիմնավոր կասկածի առկայության պայմաններում քննիչի որոշմամբ նոյեմբերի 13-ին ամուսինը ձերբակալվել է», - ասված է հաղորդագրությունում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG