Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել աշխարհահռչակ հայ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը: Այդ մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը։
Յուրի Վարդանյանը մահացել է նոյեմբերի 2-ին՝ 62 տարեկան հասակում: