ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Փարիզում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է «Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի» շուրջ ստեղծված կացությունը, ինչպես նաև Սիրիայում և Հյուսիսային Կորեայում տիրող իրավիճակն ու Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների թեման: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը` նշելով, որ բանակցությունները կայացել են Փարիզում շուրջ երկու ժամ շարունակված պաշտոնական ճաշկերույթի ընթացքում:
Աշխարհի մի քանի տասնյակ պետությունների ղեկավարները Փարիզ էին ժամանել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Տե՛ս նաև այստեղ