Մատչելիության հղումներ

Լուգանսկում և Դոնեցկում այսօր ընտրություններ են


Ուկրաինա- Լուգանսկ, նոյեմբեր, 2018թ․
Ուկրաինա- Լուգանսկ, նոյեմբեր, 2018թ․

Ուկրաինայի ինքնահռչակ հանրապետություններում՝ Լուգանսկում և Դոնեցկում այսօր ընտրություններ են, որոնց արդյունքներն Արևմուտքում չեն ճանաչում:

Դոնեցկում նախագահական ընտրություններում առաջադրվել է հինգ թեկնածու, Լուգանսկում՝ չորս, ֆավորիտները համարվում են անջատականների գործող առաջնորդները` Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասենչիկը:

Նախագահի ընտրություններից բացի տեղում նաև խորհրդարան են ընտրում:

Կիևը պնդել է, որ ընտրություններն ապօրինի են, և քրեական գործ հարուցել քվեարկության կազմակերպիչների դեմ «երկրի տարածքային ամբողջականությունը և անձեռնմխելիությունը խախտելու» մեղադրանքով, որի համար նախատեսված է ցմահ ազատազրկում։

Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները ևս դատապարտել են ընտրություններն՝ ընդգծելով, որ դրանց արդյունքները չեն ճանաչում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG