Մատչելիության հղումներ

Եվրամիությունը դատապարտել է Լուգանսկում և Դոնեցկում անցկացվելիք ընտրությունները


Եվրամիությունը դատապարտել է և միջազգային իրավունքի խախտում է որակել Արևելյան Ուկրաինայի ինքնահռչակ հանրապետություններում՝ Լուգանսկում և Դոնեցկում վաղը նշանակված ընտրությունները, պնդելով, թե դրանք հարվածի տակ են դնում ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Պաշտոնական Կիևի կողմից չվերահսկվող շրջաններում նոյեմբերի 11-ին անցկացվելիք ընտրությունները ապօրինի են, և Եվրամիությունը դրանց արդյունքները չի ճանաչելու», - ասված է Բրյուսելում այսօր տարածված հայտարարությունում:

Եվրոպական կառույցը նաև դիմել է Ռուսաստանին՝ կոչ անելով օգտագործել անջատողականների վրա ունեցած իր ազդեցությունը՝ երաշխավորելու հակամարտության կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնությունների արագ և լիակատար իրագործումը, այդ թվում հրադադարի հաստատումն ու ծանր զինտեխնիկայի դուրս բերումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG