Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում նշվել է Հետախույզի օրը


Նոյեմբերի 10-ին ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում նշվել է Հետախույզի օրը։ Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, պաշտպանության նախարարի և ԳՇ պետի տեղակալները, բարձրաստիճան սպաներ, հետախուզության վետերաններ, զինծառայողների հարազատներ, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներ:

ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ողջունելով և շնորհավորելով հետախույզներին մասնագիտական տոնի առթիվ, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, ասել է․ - «Վերջին տարիները հայկական բանակի համար առանձնանում են մեծ ծավալներով ժամանակակից, նորարարական լուծումներով հագեցած և բարձր տեխնոլոգիական սպառազինության համալրմամբ: Բնական է, որ նման միջոցները առաջին հերթին հատկացվում են հետախուզական ստորաբաժանումներին: Եվ հպարտության մեծ առիթ է, որ այդ միջոցներից շատերը մշակվել կամ արտադրվել են Հայաստանում»:

Միջոցառման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին է հանձնել հետախուզության վարչության ռազմադրոշը: Տարբեր զորամասերի մի խումբ հետախույզներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, խրախուսվել շնորհակալագրերով, պատվոգրերով և նվերներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG