Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 7-ին ժամը 13-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ


Ըստ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, այսօր ժամը 13-ի դրությամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ, որից 13-ը՝ օտարերկրյա քաղաքացի։

Նոյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրեց Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքը։

Համաներումն ընդհանուր առմամբ տարածվում է 6.5 հազար անձանց վրա, 835 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG