Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն զգուշացրել է, որ ԱՄՆ-ը «անզիջում» անխնա ճնշում կգործադրի Իրանի վրա, եթե վերջինը իրեն «չդրսևորի որպես նորմալ երկիր»:
Փոմփեոն այս հայտարարությամբ հանդես է եկել երեկ՝ Իրանի տնտեսության հիմնական սեկտորներին ուղղված պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո։
Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Միացյալ Նահանգներին պատժամիջոցներ կիրառելու համար՝ դրանք բնութագրելով «ապօրինի» և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին հակասող: