Հազարավոր իրանցիներ այյսօր երթ են անցկացրել Թեհրանում՝ նշելով 1979 թվականին ԱՄՆ դեսպանատան գրավման տարեդարձը, ինչի հետևանքով Վաշինգտոնը խզեց դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ։
Ցուցարարները հավաքվել են Թեհրանում ԱՄՆ֊ի նախկին դեսպանատան շենքի մոտ և հնչեցրել «Մահ Իսրայելին» և «Վերջ ԱՄՆ֊ին»։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նմանատիպ միջոցառումներ են անցկացվել նաև այլ քաղաքներում։
Թեհրանում ցուցարարները այրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խրտվիլակը, ինչպես նաև Իսրայելի և ԱՄՆ֊ի դրոշները։
1979 թվականի նոյեմբերի 4֊ին իրանցի զինված ուսանողները գրավեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը՝ գերի վերցնելով այնտեղ գտնվող 52 ամերիկացիների և նրանց պատանդ պահելով 444 օր, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հրաժարվեց իրանի հեղափոխական իշխանություններին հանձնել գահընկեց արված շահ Մոհամադ Ռեզա Պահլավիին։