Մատչելիության հղումներ

Էմիլ Տարասյանը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար


Էմիլ Տարասյան, արխիվ
Էմիլ Տարասյան, արխիվ

Էմիլ Տարասյանը նշանակվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատվելով նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Նախագահ Արմեն Սարգսյանը համապատասխան հրամանագիրը ստորագրել է ուրբաթ օրը, այն հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում:

Տարասյանը նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ էր նշանակվել ապրիլի 28-ին, նրա վրա ժամանակավորապես դրված էին նաև աշխատակազմի ղեկավարի պարտականությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG