Վերջին 12 տարիների ընթացքում առաջին անգամ Սկոպյեում վայրէջք է կատարել Հունաստանի և Մակեդոնիայի միջև չվերթ իրականացրած ուղևորատար ինքնաթիռ։
Սա երկու բալկանյան երկրների միջև հարաբերությունների ջերմացման ևս մեկ նշան է՝ այն բանից հետո, երբ նրանք համաձայնեցին կարգավորել տասնամյակներ շարունակվող վեճը նախկին հարավսլավական հանրապետության անվան հետ կապված:
Մակեդոնիայի փոխվարչապետ Բուջար Օսմանին, ով երեկ Աթենքից Սկոպյե չվերթ կատարող օդանավի ուղևորներից էր, հայտարարել է, որ նոր օդային հաղորդակցությունը «խորհրդանշում է տարածաշրջանում նոր ռազմավարական գործընկերություն»:
Պաշտոնական Աթենքի հետ հունիսին կնքած պայմանագրով Սկոպյեն համաձայնել է երկիրը վերանվանել Հյուսիսային Մակեդոնիա, ինչի դիմաց Հունաստանը խոստացել է առարկություններ չներկայացնել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը նախկին հարավսլավական հանրապետության անդամակցության հետ կապված: