Մատչելիության հղումներ

Այսօր առանձին շրջաններում թույլ տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում նոյեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ,
նոյեմբերի 2-ին, 6-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձան՝ օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կշարունակի նվազել

Երևանում նոյեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG