Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել Մեղրիի նախկին քաղաքապետին և նրա տեղակալին


ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Մեղրիի նախկին քաղաքապետի և վերջինիս տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ. առաջադրվել են մեղադրանքներ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Քննությամբ պարզվել է, որ Մեղրիի նախկին քաղաքապետը և նրա տեղակալը, ով հանդիսացել է նաև «Մեղրի» հիմնադրամի տնօրեն, անտեսելով Մեղրիի քաղաքային համայնքի Զորավար Անդրանիկի փողոցի N 7 բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով տուժած ընտանիքներին, ինչպես նաև Մեղրիի քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին անհատույց բնակարան տրամադրելու՝ կառավարության որոշումը, բնակարանի կարիք ունեցող երիտասարդ 8 ընտանիքներից պահանջել են «Մեղրի» հիմնադրամի հաշվին վճարել իրենց կողմից կամայականորեն որոշված 1 քմ-ի դիմաց 26.000-36.000 ՀՀ դրամ գումար։ Բացի այդ, շահառուների ցուցակում ընդգրկել են բնակարանի կարիք չունեցող և/կամ/ երիտասարդ չհամարվող ու չամուսնացած 14 անձանց ու նրանց տրամադրել են բնակարաններ։

«Այսպիսով՝ նախնական քննության տվյալներով՝ բռնկված հրդեհի պատճառով տուժած ընտանիքները հրաժարվել են վճարել և ստանալ անհատույց կարգով իրենց հասանելիք բնակարանները, իսկ բնակարանի կարիք ունեցող 8 երիտասարդ ընտանիքներ վճարել են ընդհանուր 17,556,710 ՀՀ դրամ գումար՝ իրենց անհատույց կարգով հասանելիք բնակարանները ստանալու համար, իսկ նշված ծրագրի շահառու չհանդիսացող 14 ընտանիք ստացել է բնակարաններ», - ասված է հաղորդագրությունում:

Վերոհիշյալ պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG