Մատչելիության հղումներ

Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստ է շարունակելու պայքարը


Վրաստան - Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում ճեպազրույցի ժամանակ, 30-ը հոկտեմբերի, 2018թ․
Վրաստան - Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում ճեպազրույցի ժամանակ, 30-ը հոկտեմբերի, 2018թ․

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններից երկու օր անց, երկօրյա լռությունից հետո Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստ է շարունակելու պայքարը մինչև վերջ:

Նախագահի թեկնածուի հայտարարությունը հաջորդեց մամուլի հրապարակումներին, թե նա պատրաստվում է դուրս գալ պայքարից:

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Սալոմե Զուրաբիշվիլին և Գրիգոլ Վաշաձեն: Առաջինին աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, երկրոդին՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG