ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է՝ ակնկալում է, որ Ռուսաստանը իրեն «պրոֆեսիոնալ» կդրսևորի, քանի որ Ռուսաստանի ռազմածովային ուժերը և արևմտյան ռազմական դաշինքը այս շաբաթվա ընթացքում զորավարժություններ են անցկացնելու միևնույն շրջանում՝ Նորվեգական ծովում:
Երեկ ելույթ ունենալով Նորվեգիայում ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող «Եռաժանի միավորում» (Trident Juncture) զորավարժությունների շրջանակում՝ Ստոլտենբերգը վերահաստատել է, որ դաշինքը անցած շաբաթ տեղեկացվել է նոյեմբերի 1-3-ը սկանդինավյան երկրի միջազգային ջրերում Ռուսաստանի կողմից հրթիռների պլանային փորձարկումների մասին: