Ռուսաստանը մտադիր է այս շաբաթ Նորվեգական ծովում անցկացնել հրթիռների փորձարկումներ, ինչի մասին տեղեկացրել է Նորվեգիայի իշխանություններին և, մասնավորապես, նորվեգական օդանավակայանների օպերատոր Avinor ընկերությանը:
Մոսկվան հրթիռների արձակումներին մասին ծանուցել է նաև ՆԱՏՕ-ին, որն այդ շրջանում արդեն անցկացնում է «Եռաժանի միավորում» (Trident Juncture) զորավարժությունները:
Avinor ընկերության ներկայացուցիչ Էրիկ Լյոդինգն ասել է, որ ռուսական հրթիռների արձակումները դժվար թե խոչընդոտեն օդանավակայանների աշխատանքը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ անցած շաբաթ ռուսական կողմից ստացել է տեղեկություն հրթիռների արձակումների մասին:
«Ռուսաստանը հզոր ռազմական ներկայություն ունի հյուսիսում, այդ թվում՝ Նորվեգիայից ոչ հեռու, ռուսները պարբերաբար վարժանքներ և փորձարկումներ են անցկացնում», - ասել է Ստոլտենբերգը:
Նրա փոխանցմամբ, «Եռաժանի միավորումը» Խորհրդային Միության փլուզումից հետո ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժությունն է, «որի նպատակն է Եվրոպայում օրեցօր աճող սպառնալիքների պայմաններում ցուցաբերել դրանց հակազդելու կամք, կարողություն և պատրաստություն»: