Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 5-ից ուժի մեջ կմտնեն Իրանի նավթային սեկտորի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները


Նավթահանք Իրանում, արխիվ

Արդեն մի քանի օրից՝ նոյեմբերի 5-ին Իրանի նավթային հատվածի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն։

Մինչ այդ, Իրանից նավթի երկու խոշորագույն գնորդները՝ Հնդկաստանը և Չինաստանը դիմադրում են գնումները զրոյի հասցնելու Վաշինգտոնի կոչին։ Նյու Դելին և Պեկինը պնդում են, որ աշխարհում չկան իրանական նավթը փոխարինող նավթի բավարար ծավալներ:

Վաշինգտոնը վերականգնում է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքից դուրս գալուց հետո: Չինաստանը, այդուհանդերձ, հայտարարել է, որ կշարունակի իրանական նավթ ներկրել՝ չնայած Միացյալ Նահանգների սպառնալիքին, որ չինական ընկերություններին կարգելվի բիզնես վարել ԱՄՆ-ի տարածքում, եթե նրանք չենթարկվեն պատժամիջոցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG