Մատչելիության հղումներ

Դիլիջանի թունելը հոկտեմբերի 30-ին երեք ժամով կփակվի


Միջադեպ Դիլիջանի թունելում, արխիվ
Միջադեպ Դիլիջանի թունելում, արխիվ

Դիլիջանի թունելը հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ից մինչ 15։00-ը կփակվի այդտեղ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հրդեհի պատճառած վնասն ուսումնասիրելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

«Թունելի վերականգնման աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը ներկայացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին թունելում կատարելու է համապատասխան ուսումնասիրություններ։

Այդ պատճառով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12.00-ից մինչև 15.00-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի թունելը կփակվի։ Այդ ընթացքում առաջարկվում է երթևեկել Մ4 – Սեմյոնովկա –Մ4 այլընտրանքային ճանապարհով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG