Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Դոնալդ Թրամփին Փիթսբուրգի սինագոգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ


Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Փիթսբուրգի սինագոգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանոքով զոհվել են մեկ տասնյակից ավելի մարդիկ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Խոր ցավով տեղեկացանք Փիթսբուրգի սինագոգում մեկ տասնյակից ավել անմեղ մարդկանց կյանքը խլած հարձակման մասին։

Խստորեն դատապարտում ենք բռնության ու անհանդուրժողականության այս զազրելի դրսևորումը և մեր համերաշխությունը հայտնում աշխարհում այլատյացության դեմ միասնական պայքար մղելու կոչերին։

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և ամերիկյան ողջ ժողովրդին։ Խնդրում եմ սփոփանքի և տոկունության խոսքեր փոխանցել զոհվածների և վիրավորների հարազատներին»։

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում 46-ամյա Ռոբերտ Բոուվերզը երեկ երեկոյան հրազենով ներխուժել է Փիթսբուրգի «Կենաց ծառ» սինագոգ և կրակ է բացել հրեա հավատացյալների վրա։ Սպանվել է 11 մարդ։ Կա առնվազն 6 վիրավոր, այդ թվում՝ 3 ոստիկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG