Իրանի խորհրդարանը հաստատել է 4 նոր նախարարներին, որոնց թեկնածություններն առաջադրել է նախագահ Հասան Ռոհանին:
Նախագահը նրանց հորդորել է «դիմանալ ԱՄՆ-ի բանեցրած ճնշումներին, դիմադրել ու կռվել՝ անտեսելով պատժամիջոցների վերականգնումը»:
Մոհամեդ Շարիաթմադարին ստանձնել է աշխատանքի, Ռեզա Ռահմանին՝ արդյունաբերության, Ֆարհադ Դեժպասանդը՝ տնտեսության և Մոհամադ Էսլամին՝ տրանսպորտի նախարարի պաշտոմը:
Միացյալ Նահանգները դուրս է եկել Իրանի և 6 տերությունների 2015 թվականի միջուկային պայմանագրից և վերականգնել է նախկինում սահմանած պատժամիջոցները, ինչից հետո Իրանում ի հայտ են եկել սոցիալական և տնտեսական լուրջ դժվարություններ: