Մատչելիության հղումներ

Վրաստանն այսօր նախագահ է ընտրում


Նախագահական ընտրություններ Վրաստանում
Նախագահական ընտրություններ Վրաստանում

Վրաստանում այսօր նախագահական ընտրություններ են։ Վրաստանի ժամանակով առավոտյան ժամը 8-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը։ Ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվն ավելի քան 3 միլիոն 500 հազար է։

Ընտրություններին 25 թկնածու է առաջադրվել։ Առաջատարներն են նախկին արտգործնախարար, իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցների՝ «Ազգային շարժում» կուսկացության թեկնածու, նույնպես նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն և խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն, ով ևս մի քանի ամիս արտգործնախարար է եղել։ Վրաստանի գործող նախագահն իր թեկնածությունը չի առաջադրել։

Վրաստանն այսօր վերջին անգամ է երկրի նախագահին ընտրում ուղիղ, համապետական քվեարկութամբ: Սահմանադրության՝ մարտին ընդունված փոփոխություններով, արդեն 2024 թվականին քվեարկությունը կայանալու է 300 հոգանոց ընտրական կոլեգիայում, որի կազմում ընդգրկված են լինելու խորհրդարանի 150 պատգամավորներ և տեղական ինքնակառավարման մարմինների 150 ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG