Մատչելիության հղումներ

Տաջիկստանի առաջնորդը կոչ է անում իրեն գովերգելու փոխարեն խնդիրներից խոսել


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոն, արխիվ
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոն, արխիվ

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հանդիպել է պետական լրատվամիջոցների լրագրողների հետ և կարգադրել իրեն այլևս չգովերգել, այլ փոխարենը կենտրոնանալ խնդիրների վրա:

26 տարի անընդմեջ երկիրը ղեկավարող Ռահմոնի կարծիքով՝ գովասանքն ու քծնանքը աղետալի ազդեցություն ունեն հասարակության և իշխանության ներկայացուցիչների վրա: «Պետք չէ աչք փակել թերությունների վրա», - լրագրողներին քաջալերել է 66-ամյա տաջիկ առաջնորդը՝ խնդրելով «ավելի շատ պատմել երկրի անկրկնելի բնության և ժողովրդական արհեստների մասին», ինչի միջոցով կգրավեն զբոսաշրջիկների ուշադրությունը:

Նախկինում կոլտնտեսության նախագահ Էմոմալի Ռահմոնը պաշտոնապես հռչակվել է «Տաջիկստանի խաղաղության և ազգային միասնության հիմնադիր»: 1992 թվականին հետխորհրդային ամենաաղքատ այս երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնած Ռահմոնը, ում իշխանությունը աչքի է ընկնում ավտորիտար գործելաոճով, 2015-ին արժանացել է «Ազգի առաջնորդի» կոչման և ցմահ ազատվել քրեական պատասխանատվության ենթարկվելուց:

Վերջին ավելի քան երկու տասնամյակների ընթացքում Ռահմոնը ոչ միայն անընդմեջ երկիր է ղեկավարել, այլ նաև տասնյակ գրքեր է հեղինակել: Տաջիկստանի իշխանությունները «Ռահմոնյան ընթերցումներ» են նախաձեռնել, որոնք հեռարձակվում են երկրի պետական և մասնավոր ռադիոալիքներով, հեռուստաեթերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG