Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին պահանջում է առգրավել Ռոսգվարդիայի ղեկավար, նախագահ Վլադիմիր Պուտինի թիկնազորի նախկին ղեկավար Վիկտոր Զոլոտովի ամառանոցը, պնդելով, որ գեներալը թանկարժեք անշարժ գույքը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով:
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարը YouTube-ում տեղադրած տեսանյութում տեղեկացրել է, որ այդ հարցով դիմել է համապատասխան մարմիններին:
Շաբաթներ առաջ Նավալնու գլխավորած հիմնադրամը աղմկահարույց փաստեր էր հրապարակել Ռոսգվարդիայի կոռուպցիոն գործարքների մասին, ինչին ի պատասխան բարձրաստիճան զինվորականը ընդդիմադիր գործչին մարտահրավեր էր նետել՝ սպառնալով նրանից «հյութեղ բիֆշտեքս» պատրաստել: