Մատչելիության հղումներ

«Նրան այլ տեղ եմ հրավիրել». Պուտինի թիկնազորի նախկին ղեկավարը պատասխանել է Նավալնիի՝ բանավեճի հրավերին


Պուտինի թիկնազորի նախկին ղեկավար Վիկտոր Զոլոտով, ՌԴ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնի
Պուտինի թիկնազորի նախկին ղեկավար Վիկտոր Զոլոտով, ՌԴ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնի

Պուտինի թիկնազորի նախկին ղեկավար Վիկտոր Զոլոտովը՝ պատասխանելով Ալեքսեյ Նավալնիի՝ բանավեճի հրավերին, հայտարարել է, թե ինքն ընդդիմադիր գործչին «այլ տեղ է հրավիրել»:

Նախօրեին Նավալնին՝ պատասխանելով Ռոսգվարդիայի ղեկավար, նախագահ Վլադիմիր Պուտինի թիկնազորի նախկին ղեկավար Վիկտոր Զոլոտովի նետած մարտահրավերին, հայտարարել է, թե պատրաստ է նրա հետ բանավիճել դաշնային կամ ցանկացած հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Այսպիսով Նավալնին պատասխանել է Զոլոտովի տեսաուղերձին, որում գեներալն ընդդիմադիր գործչին մենամարտի էր հրավիրել և սպառնացել նրանից «հյութեղ բիֆշտեքս» պատրաստել:

Զոլոտովի այդ տեսաուղերձն էլ հաջորդել է Նավալնիի գլխավորած հակակոռուպցիոն հիմնադրամի հերթական հետաքննությանը, որն աղմկահարույց փաստեր է բացահայտել Ռոսգվարդիայի կոռուպցիոն գործարքների մասին:

«Ինձ մեղադրում են այն բանում, որ նրան հրավիրել եմ որպեսզի ծեծեմ՝ ինձ կոռուպցիոներ անվանելու համար: Դատարանի որոշումից հետո մենք կտեսնենք նա ճիշտ էր, թե՞ սխալ», - ասել է Զոլոտովը:

Երեկ ընդդիմադիր Նավալանին՝ դիմելով Զոլոտովին, կրկին պնդել է. - «Դուք գող եք, թալանում եք պետությունն ու ժողովրդին, ինչպես նաև՝ Ռոսգվարդիայի ձեր գործընկերներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG