Մատչելիության հղումներ

Կրեմլի պատկերացմամբ՝ ԱՄՆ-ը շուտով դուրս կգա փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրից


Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրով արգելված զինատեսակները
Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրով արգելված զինատեսակները

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Մոսկվայում վարած բանակցություններից հետո, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին այսօր ասել է. - «Որքան մենք հասկացանք՝ ամերիկյան կողմը որոշում է ընդունել մոտ ժամանակներս սկսել փոքր և միջին հեռահարության բալիստիկ հրթիռները վերացնելու պայմանագրից դուրս գալու գործընթացը»:

Անցած շաբաթավերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դուրս կգա 1987 թվականին ստորագրված փոքր և միջին հեռահարության հրթիռները կրճատելու պայմանագրից:

Ամերիկյան կողմը պնդում է, որ Ռուսաստանը խախտում է պայմանագիրը՝ ստեղծելով դրանով արգելված հրթիռներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG