Մատչելիության հղումներ

Իրանցի գեներալը մեղադրում է Սաուդյան Արաբիային


Գեներալ Էսմաիլ Կովսարի, արխիվ
Գեներալ Էսմաիլ Կովսարի, արխիվ

Իրանի բարձրաստիճան հրամանատարը մեղադրում է Սաուդյան Արաբիային, որ այդ պետությունը, փորձելով շեղել ուշադրությունը Ստամբուլում սաուդցի հայտնի լրագրողի սպանությունից, ԱՄՆ-ին է միացել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման հարցում:

«Նրանք պետք է իմանան, որ այդ հանցագործությունը չի կարելի հեշտությամբ կամ այս մեթոդներով ջնջել», - Mehr լրատվական գործակալությանը ասել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անվտանգության հարցերով հրամանատարի տեղակալ, գեներալ Էսմաիլ Կովսարին՝ հավելելով․ - «Սաուդցի ղեկավարները պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար»:

The Washington Post օրաթերթի սյունակագիր Ջամալ Հաշոգին անհետացել է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո: Միայն անցած շաբաթվա վերջին Սաուդյան Արաբիան հաստատեց, որ լրագրողը սպանվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG